Փաշինյանը մասնակցել է «Այո»-ի քարոզարշավին

Ալեն Սիմոնյանը վստահ է, որ կձևավորվի «Ոչ»-ի շտաբ, իսկ չձևավորվելու դեպքում գտնում է, որևէ անհանգստանալու բան չկա։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Դիտարկմանը, որ «Ոչ»-ի քարոզչությամբ զբաղվելու են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, Սիմոնյանն ասաց, որ կարևոր չէ, թե մարդն ում աջակիցն է՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, թե՝ Հրայր Թովմասյանի։

«Այնպես չէ, որ մեր քաղաքացիների համար գաղտնիք է, թե ով է փորձելու կանգնեցնել այս ժողովրդավարական գործընթացը, որտեղ ՀՀ քաղաքացին է որոշողը։ Անկեղծ ասած՝ շատ մեկ է, թե ով է լինելու»,- ասաց Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ ակտիվ և քաղաքականապես բուռն ժամանակահատված է սպասվում, որտեղ իրենք կզրուցեն քաղաքացիների հետ։

Վերջինս նշեց, որ վարչապետը ևս մասնակցելու է քարոզարշավին։

Ինչ վերաբերում է «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանին նշանակելուն, ապա Սիմոնյանն ասաց, որ Պապիկյանը եղել է նաև ԱԺ ընտրությունների ժամանակ «Իմ քայլը» շտաբի պետը։

Մեկնաբանություններ