Մեծ Բրիտանիայում մոլեգնում է «Դենիս» փոթորիկը. կան զոհեր

 

Մեծ Բրիտանիայում մոլեգնում է «Դենիս» փոթորիկը: Այն փոխարինելու է եկել «Կիարա» փոթորկին։ Բրիտանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ փոթորիկն արդեն 4 մարդու կյանք է խլել։

Փոթորիկների միջև դադարը տևել է ընդամենը 1 շաբաթ։ Ուելսում և Շոտլանդիայում կրկին փողոցները հեղեղվել են, իսկ հարյուրավոր ավիաչվերթներ՝ չեղարկվել։
 
 
Տարածաշրջանում հայտարարել է տագնապի «կարմիր» մակարդակ։ Մի քանի գյուղեր տարհանվել են։ Բնակչությանն օգելու համար մոբիլիզացվել են բանակային ստորաբաժանումները։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.