Եթե «Սերժի Վաչոն» է ազատվում քրեական պատասխանատվութունից, ապա ինչո՞վ են իրենք պակաս նրանից․ Նորայր Նորիկյան

ՀՀ փաստաբանների պալատի անդա մ Նորայր Նորիկյանը գրել է․

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, Վաչագան Ղազարյանի /Հայտնի է որպես Սերժի Վաչո/ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ հարուցված քրեական գործի վարույթը՝ կարճվել:
Մարդը վճարել է շուրջ 6 միլիոն ԱՄՆ դոլլար որպես ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված հանցագործության կատարման համար /Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը/ և նույն օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հիմքով ազատվել քրեական պատասխանատվությունից:
 
Այլևս ավելորդ եմ համարում մանրամասնել ի սկզբանե Վ. Ղազարյանին առաջադրված մեղադրանքի և դրա էության մասին, այդուհանդերձ, ցանկանում եմ արձանագրել, որ այսպես կոռուպցիայի դեմ չեն պայքարում, այսպես առհասարակ վտանգի տակ են դնում կոռուպցիայի դեմ պայքարի ողջ փիլիսոփայությունը և հասարակության վստահությունն այդ գործընթացի նկատմամբ:
 
Այսպիսի արդյունքները խորքային ադեցություն են ունենալու օրինականության վերականգնման գործընթացի վրա՝ պահպանելով իրավապահ համակարգի նկատմամբ ունեցած անվստահությունը: Պետք չէ կասկածել, որ այսուհետ մի շարք «Շնաձկներ» կսկսեն մտածել, որ եթե «Սերժի Վաչոն» է այս միջոցով ազատվում քրեական պատասխանատվութունից, ապա ինչո՞վ են իրենք պակաս նրանից: Բարդ է…

 

 
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.