Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը

Փետրվարի 16-ին՝ ժամը 22:10-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Դարբնիկ գյուղի կամրջի մոտակայքում ավտոմեքենան ընկել է ջրատարը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դարբնիկ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Շավարշ Հ., ծնված 1993 թ.) բախվել է կամրջին կայանած «Alfa Romeo» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս ընկել է ջրատարը, տուժածներ չկան:

 

Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.