Արարատի մարզում բախվել են Opel-ն ու Volkswagen-ը. վերջինն էլ հայտնվել է ձորակում՝ բախվելով ծառերին.

Այսօր՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում բախվել են Volkswagen մակնիշի 36 MC 431 համարանիշի և Opel մակնիշի 36 MR 551 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Սահակ Ավետիսյանն ու Դավիթ Մանուկյանը։

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Volkswagen-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ բախվելով ծառերին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ