Մեզ հարատեւելի խաղաղություն է պետք, առաջարկում եմ նախագահ Ալիեւին իրավիճակն ընկալել որպես երկուստեք խնդիր.Նիկոլ Փաշինյան

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ընթանում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկումը, որին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիը։ ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը պատասխանում են ինչպես ներկաների կողմից հնչող հարցերին, այնպես էլ միմյանց հարցադրումներին: 

«ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղը չի ներկայացնում բանակցային գործընթացում, սակայն գիտեմ, որ պատրաստ են իրական ջանք գործադրել մեր տարածաշրջանում հարատեւ խաղաղություն ստեղծելու համար: Որպես ՀՀ վարչապետ այս իրավիճակը համարում եմ ոչ միայն իմ պատասխանատվությունը՝ հանուն իմ երկրի անվտանգության, այլ նաեւ գիտակցում եմ իմ պատասխանատվությունը տարածաշրջանի անվտանգության համար: Առաջարկում եմ նախագահ Ալիեւին այս իրավիճակն ընկալել որպես  երկուստեք խնդիր, անելիք. այն է՝ ձեւավորել հարտեւելի խաղաղաություն եւ կայունություն, եւ դիտարկել իրավիճակը ոչ միայն մեր ազգային օրակարգի խնդիր, այլ նաեւ գլոբալ, տարածաշրջանային օրակարգի խնդիր: Մեր պարտականությունն ու պարտքն է մեր ջանքերը գործադրել, եւ մեր ներդրումն ունենալ գլոբալ անվտանգության մեջ:  Ես վստահեցնում եմ, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պատրաստ են դրան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.