Երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, այդ ժամանակ աշխարհում որևէ տեղ Ադրբեջան անունով պետություն չկար

Մյունխենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ ընթանում է Արցախի հարցի վերաբերյալ քննարկում։

Ալիևը ակնհայտ կեղծ պատմական տեղեկություններ ներկայացրեց հավաքվածներին՝ ասելով, թե իբր Արցախը, Երևանը և այլ տարածքներ ադրբեջանական են եղել։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը խորհուրդ տվեց նրան այդքան հեռու չգնալ՝ նշելով, որ երբ Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեացի զորավար Պոմպեոսի հետ, այդ ժամանակ աշխարհում որևէ տեղ Ադրբեջան անունով պետություն չկար։

 

Փաշինյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել այնպես, ինչպես դուրս է եկել Ադրբեջանը, եւ այն երբեք Ադրբեջանի կազմում չի եղել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.