Ավտովթար-հրդեհ Թբիլիսյան խճուղիում. վարորդը հոսպիտալացվել է

Այսօր՝ փետրվարի 15-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ Ժամը 08։30-ի սահմաններում Opel մակնիշի 36 NV 581 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդն էլ դեմքի շրջանում ստացված այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

 Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հ թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը և կատարել գազաբալոնի հովացման աշխատանքներ ու սահմանազատել տարածքը։ Վթարի մասին ԱԻՆ ՓԾ 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Երևանի Ճանապարհային ոստկանություն, որտեղից դեպքի վայր է ժամանում ՃՈ տեսուչը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.