Արցախում համապետական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 նախագահի թեկնածու

ԱՀ ԿԸՀ մամլո ծառայության փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, ներկայացված 14 թեկնածուներից 8-ը առաջադրվել են կուսակցությունների կամ կուսակցությունների դաշինքի կողմից, իսկ 6-ը՝ ինքնաառաջադրմամբ:
 
ԿԸՀ-ն ստացել է նախագահի թեկնածու առաջադրված «Անկախության սերունդ» կուսակցության կողմից Ռուսլան Իսրայելյանի, Արցախի «Արդարություն» կուսակցության կողմից Վիտալի Բալասանյանի, Արցախի «Պահպանողական» կուսակցության կողմից Դավիթ Բաբայանի, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության կողմից Դավիթ Իշխանյանի, «Արցախի ժողովրդավարական» կուսակցության կողմից Աշոտ Ղուլյանի, «Ազգային Վերածնունդ» կուսակցության կողմից Հայկ Խանումյանի, «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքի կողմից Արայիկ Հարությունյանի, «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից Վահան Բադասյանի և ինքնաառաջադրված թեկնածուներ Մասիս Մայիլյանի, Սերգեյ Ամիյանի, Քրիստին Բալայանի, Բելլա Լալայանի, Մելսիկ Պողոսյանի և Աշոտ Դադայանի գրանցման փաստաթղթերը:
 
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել 2  կուսակցությունների դաշինքներ և 10  կուսակցություններ:
 
Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակ են ներկայացրել «Ազատ Հայրենիք-Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունների դաշինքը՝ 65 թեկնածուների, «Նոր Արցախ» կուսակցությունների դաշինքը»՝ 31 թեկնածուների, Արցախի «Պահպանողական» կուսակցությունը՝ 16 թեկնածուների, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝ 62 թեկնածուների, «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 33 թեկնածուների, «Արցախի ժողովրդավարական» կուսակցությունը՝ 32 թեկնածուների, Արցախի «Արդարություն» կուսակցությունը՝ 35 թեկնածուների, Արցախի «Հեղափոխական» կուսակցությունը՝ 17 թեկնածուների, Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցությունը՝ 17 թեկնածուների, «Անկախություն սերունդ» կուսակցությունը՝ 17 թեկնածուների, Միացյալ Հայաստան» կուսակցությունը՝ 16 թեկնածուների ընդգրկմամբ:
 
Նշենք, որ ներկայացված փաստաթղթերը ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ուսումնասիրվում են: Առաջադրված բոլոր ընտրական ցուցակներին հնարավոր կլինի ծանոթանալփետրվարի 18-ին`ԿԸՀ կայքում: Համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի և 121-րդ հոդվածի 4-րդ մասի` թեկնածուների գրանցումը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև 2020թ. փետրվարի 25-ի ժամը 18:00-ն:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.