«Հովեր» պետական կամերային երգչախումբը կներկայացնի ճանաչված երգերի խմբերգային մշակումներ

«Հովեր» պետական կամերային երգչախումբը փետրվարի 15-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա ինքնատիպ համերգով: Երգչախումբը կներկայացնի ճանաչված և սիրված երգերի խմբերգային մշակումներ:

Մասնավորապես, կհնչեն The Beatles-ի, Take 6-ի երկացանկից մշակումներ, ինչպես նաև Ռ․Նյումանի, Ս․Ֆեյնի, Հ․Պերետիի մշակումներից: Կներկայացվեն նաև հայ հեղինակների մշակումներ, որոնք արվել են մասնավորապես՝ Ա․Հյուսնունցի, Վ․Բաբլոյանի, Ա․Մանուկյանի, Արթուր-Ալեքի կողմից:

Երգչախմբի նպատակը նման համերգով հայտնի ու ճանաչում վայելող գործերը մեկ այլ տեսանկյունից ու մեկ այլ ինքնատիպ ոճով ներկայացնելն է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.