Հայտնի է` երբ Հայաստան կժամանի Արթուր Ալեքսանյանը

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշայինների պայքարում օրերս Եվրոպայի 5-ակի չեմպիոն դարձած Արթուր Ալեքսանյանը Հայաստան կժամանի փետրվարի 15-ին:

Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

Ալեքսանյանը Երևան կվերադառնա փետրվարի 15-ին` ժամը 21:15-ին, Հռոմ-Երևան չվերթով:

Հիշեցնենք`հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երևան է ժամանել այսօր գիշեր: Ալեքսանյանը անձնական ցանկությամբ ևս 2 օր որոշել էր մնալ Հռոմում:

armsport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.