Չինացի բժիշկները կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետ միջոց են գտել

Չինացի բժիշկները մշակել են 2019-nCov կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի բուժման արդյունավետ եղանակ:

Այդ մասին հայտնել Է ՉԺՀ-ի պետական ունեցվածքի վերահսկման եւ կառավարման կոմիտեն:
 
Հիվանդներին սկսել են փոխներարկել այդ հիվանդությունից ապաքինված դոնորների արյան պլազմա: Այդ մեթոդը թույլ Է տվել փրկել օրհասական վիճակում գտնվող արդեն տասնյակից ավելի հիվանդների. նրանց վիճակի բարելավում Է տեղի ունեցել բուժընթացից արդեն 12 – 24 ժամ անց:
 
Ապաքինվողների արյան մեջ հայտնաբերել են կորոնավիրուսի դեմ պայքարում արդյունավետ՝ մեծ քանակությամբ հակամարմիններ: Ճշտվում Է, որ կենսանյութն անցնում Է հատուկ ընթացակարգ, որի ժամանակ դրանում գտնվող վիրուսն ակտիվազերծվում Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.