Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի հնգակի չեմպիոն է

Հռոմում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը նվաճեց 4 մեդալ՝ 2 ոսկե և 2 բրոնզե: Գևորգ Ղարիբյանն ու Արթուր Ալեքսանյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, իսկ Կարեն Ասլանյանն ու Կարապետ Չալյանը կանգնեցին պատվո հարթակի երկրորդ աստիճանին:

 

Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանն Հռոմում պայքարեց ԵԱ-ի 5-րդ չեմպիոնության համար:

97 կգ քաշայինների կարգում Ալեքսանյանը գոտեմարտեց Իտալիայի ներկայացուցիչ Նիկոլոզ Կախելաշվիլիի հետ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.