Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Ճակատ-ճակատի բախվել են Dodge-ն ու Mercedes-ը. կան վիրավորներ.

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 9-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 14:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի ջրամբարի մոտ բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ Հարություն Ո.-ի վարած Mercedes մակնիշի 35 GZ 624 համարանիշի և Երևանի բնակիչ Տրգրան Գ.-ի վաած Dodge մակնիշի 69 TG 969 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Dodge-ի ուղևորներ, 19-ամյա Մարիամ Գ.-ն և 21-ամյա Ամալյա Դ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.