Սիրիական բանակն ազատագրել է Հալեպի արևմուտքում գտնվող Հան-Ասալ բնակավայրը

Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ռազմական աղբյուրին:
 
Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սիրիական բանակը 2012 թվականից ի վեր առաջին անգամ վերականգնել է ամբողջական վերահսկողությունը Դամասկոս-Հալեպ միջազգային ավտոմայրուղու նկատմամբ և պայքար է մղում մայրուղուց հյուսիս-արևմուտք ընկած Հան-Ասալի շրջանում:
 
Հիշեցնենք, որ օրեր առաջ սիրիական զինված ուժերի հրամանատարությունը հայտնել էր Հալեպ և Իդլիբ նահանգներում ավելի քան 600 քառ կմ մակերեսով տարածքի ազատագրման մասին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.