Միակ հարցը ժամանակի և այդ ընթացքում, անհրաժեշտության դեպքում, վարչապետի կողմից օգտագործվելու մեջ է. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

« «ԵՍ ՁԵՐ ՑԱՎԸ ՏԱՆԵՄ, ԵԹԵ ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ՈՒԶՈՒՄ Ա, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ՝ ԻՐԱ..ՀԱ...ՑԱՎՆ ԷԼ ՏԱՆԵՄ»

Արդեն պարզ դարձավ, որ ՍԴ-ն անօրինական ձևով սեփականաշնորհելու և «բուդկա» դարձնելու «օրենքը» չի գնա նույն ՍԴ։ Խորհրդարանական ընդդիմությունը չի դիմի ՍԴ։ Թող ների ինձ Էդմոն Մարուքյանը, արդյոք ԲՀԿ-ն չփրկե՞ց «Լուսավոր Հայաստանին» , չմիանալով նախաձեռնությանը։

Հուսով եմ, որ սխալվում եմ։ Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին ու նրա «ժողովրդի ցավը տանող» առաջնորդին (հիշեցի 2015թ․ ՀՀԿ ակտիվի ժողովը), ապա եթե նրան թվում է, որ ինքը վերջնականապես փրկվեց, ապա չարաչար սխալվում է։ Միակ հարցը ժամանակի և այդ ընթացքում, անհրաժեշտության դեպքում, վարչապետի կողմից օգտագործվելու մեջ է»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.