ԵԱ. Այսօր պայքարի դուրս կգա 5 ըմբիշ, Ալեքսանյանը կգոտեմարտի Ջենք Իլդեմի հետ

Հռոմում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր` փետրվարի 11-ին, պայքարի դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ:

 

60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ իր մրցակիցը կլինի Բուլղարիայի ներկայացուցիչ Ավսգուստին Սպասովը:

 

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը ևս կսկսի որակավորման փուլից, որտեղ կգոտեմարտի շվեց Օսկար Էրլանդանի հետ:

 

72 կգ քաշային Մալխաս Ամոյանի մրցակիցը որակավորման փուլում կլինի Խորվաթիայի ներկայացուցիչը Դոմինիկ Էտլինգերը:

82 կգ քաշային Ռուբեն Ղարիբյանը ԵԱ-ում կմեկնարկի 1/8 եզրափակչից` գոտեմարտելով Իսրայելի ներկայացուցիչ Իգոր Պետրիշինի հետ:

97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանն էլ ԵԱ-ում պայքարը կսկսի 1/8 եզրափակչից. նրա մրցակիցը կլինի թուրք Ջենք Իլդեմը:

 

armsport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.