Դիլիջանի թունելը հոսանքազրկվել է

Փետրվարի 11-ին ժամը՝ 7։10-ի դրությամբ, էլեկտրական ենթակային վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։  Այժմ ընթանում են վերականգման աշխատանքներ:

Հայցում ենք  վարորդների ներողամտությունը և հորդորում երթևեկել պահպանելով անվտանգության կանոնները։ Վերականգման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

----

Ժամը 9:00-ի դրությամբ, Մեղրիի և Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում։ Սարավանի լեռնանցքը դժվարանցանելի է (Զանգերի հատված) բքի և անբավարար տեսանելիության (10-15 մ) պատճառով։ Աշոցքի, Լոռիի, Արթիկի, Ստեփանավանի, Ապարանի, Արագածի, Դիլիջանի, Վարդենիսի, Վայքի, Ջերմուկի և Գորիսի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.