Ըմբիշ Կարապետ Չալյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանը (77կգ) դուրս եկավ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ` հաղթելով Բելառուսիան ներկայացնող Պավել Լիախին:

Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի Ադրբեջանը ներկայացնող Սանան Սուլեյմանովը:

Մինչև այս Կարապետը տարել է 3 վստահ հաղթանակ:

55, 63, 87 և 130 կգ քաշային ըմբիշները պարտվել են մեկնարկային գոտեմարտում: Ըմբշամարտի Եվրոպայի այս առաջնությունը վարկանիշային չէ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.