Զիդանը գոհ չէ Բեյլի մարզումներից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին դուր չի գալիս այն, թե ինչպես է մարզվում Բեյլը: Այս մասին հայտնում է Marca-ն:

Ֆրանսիացին կարծում է, որ ուելսցին վնասվածքից ապաքինվելուց հետո մեծ եռանդով չի մարզվում: Բեյլը չի խաղում հունվարի 22-ից ու արդեն բաց է թողել 4 հանդիպում:

Չնայած այս ամենին, Զիդանը մեծ հույսեր է կապում Բեյլի հետ ու պատրաստ է նրան վերադարձնել հիմնական կազմ, եթե Բեյլը սկսի ամբողջ ուժով մարզվել:

armsport.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.