Արտակարգ իրավիճակ Սյունիքի մարզում. ձնաբքի պատճառով ավելի քան 150 ավտոմեքենա մնացել է ճանապարհին

Արդեն մեկ ժամից ավելի է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սիսիանի վարչական տարածքում գտնվող Սառնակունք գյուղի վարչական տարածքում:

SHAMSHYAN.com ահազանգած մեծ թվով քաղաքացիներ, ինչպես նաև վարորդներ, խնդրում են, որպեսզի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը միջոցներ ձեռնարկի, որպեսզի Սիսիանի Ճանշինը խոսքից գործի անցնի:

Ահազանգողներն ասում էին. «Մի ժամից ավելի է, սպասում ենք, որ Սիսիանի Ճանշինը ճանապարհը բացի, սակայն մինչև այս պահը ճանշինի ոչ մի աշխատող չկա, միայն ճանապարհային ոստիկաններն են, ովքեր մեր նման սառած սպասում են Ճանշինին: Ուժեղ բուք է, ու եթե կարճ ժամանակում խնդիրը չկարգավորվի, գիշերը ճանապարհը կփակվի ու սաղս կգիշերենք այստեղ»:

Ահազանգողներն ասում էին նաև, որ 150-ից ավելի ավտոմեքենաներ կանգնած են: «Մի քանի անգամ զանգել ենք Սիսիանի Ճանշին, սակայն որ մի օգուտ: Հիմա էլ զանգահարում ենք, կամ չեն պատասխանում, կամ էլ՝ մեր հեռախոսահամարները «սև ցուցակ» են գցել»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.