Փաշինյանի որոշմամբ Արևիկ Անափիոսյանն ազատվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արևիկ Անափիոսյանին ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից: Գրված է ՀՀ վարչապետի որոշման մեջ:

Հիշեցնենք, որ մինչ վարչապետի որոշման հրապարակումը՝ փոխնախարար Անափիոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում պաշտոնից ազատվելու պատճառների մասին գրառում էր կատարել: Նա գնում է արտերկիր՝ ուսանելու:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.