ԳՇ պետ Արտակ Դավթյանը վաղը լինելու է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում

Վաղը՝ փետրվարի 7-ին տեղի է ունենալու ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի հերթական նիստը: Factor.am-ին հայտնի դարձավ, որ վաղը նիստին հրավիրվելու է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը: Հիշեցնենք, որ նախորդ նիստին հանձնաժողով էր եկել ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին նախորդ տարվա մայիսի 20-ին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կարծում եմ՝ հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու և մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար»,- ասել էր նա և ընդգծել. «Կան նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր, որոնք փորձ են անում կյանքի կոչել իրենց կողմից նախկինում կիրառված բանաձևը, այն է՝ տարաձայնություններ, հակասություններ և նույնիսկ թշնամանք հրահրել Արցախի և Հայաստանի ժողովրդի միջև՝ «բաժանիր, որ տիրես» տրամաբանությամբ, նախկինում իրենց կողմից թույլ տրված կոռուպցիոն հանցագործությունները կոծկելու, արդարացնելու նպատակով»: Նարեկ Կիրակոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/219851.html

© factor.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.