Դատարանում քննարկման առարկա են դարձվել Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի փաստաբանների գործողությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Նշենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները չէին ներկայացել դատական նիստին՝գրավոր տեղեկացնելով, որ զրկված են իրենց իրավունքները և պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Վերջիններս մատնանշել են նախորդ դատական նիստերից մեկի ընթացքում տուժող կողմի հնչեցրած հայտարարությունը, որ, եթե իրենց վիրավորեն, ապա կընկնեն իրենց օրը, ինչը պաշտպանական կողմը դիտարկել էր որպես սպառնալիք։

Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստում քննարկման առարկա է դարձրել փաստաբանների վարքագիծը։

Հիշեցնենք, որ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.