ՀՔԾ-ն հաստատել է, որ քննիչն իր հայեցողությամբ խմբագրել է Սամսոնյանի ցուցմունքը

Քաղաքացիական գիտակցություն» հկ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանն ու իր փաստաբանական թիմը քննարկում են քննիչի պահվածքի վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելու հարցը։

Հիշեցնենք՝ երեկ ՀՔԾ-ում հարցաքննությունից հետո Սամսոնյանը հայտարարել էր, թե քննիչ Լեռնիկ Ստեփանյանի կողմից պաշտոնական կողծիք է կատարել։ Մասնավորապես՝ ցուցմունքն ամբողջությամբ չի արձանագրվել։

«Ինձ տրված հարցին ես պատասխանել եմ հետևյալը՝. «Իմ վերաբերմունքը տվյալ հարցի շուրջ ձևավորվել է նաև արտաքին գործոններով, որոնցից ամենաառաջինն այն է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը քաղաքական գործունեությամբ է զբաղվել, զբաղվում ու պետք է ենթարկվի պատասխանատվության։ Ես չունեմ արժանահավատություն՝ ՀՔԾ-ի նկատմամբ»։ Ցուցմունքի այս հատվածը Ն.Սամսոնյանի հարցաքննության արձանագրությունից հանվել է։

ՀՔԾ-ն ավելի ուշ արձագանքեց Սամսոնյանի այս հայտարարությունը՝ նշելով, թե քննիչը չունի քաղաքական հայտարարությունները արձանագրությունում շարադրելու որևէ դատավարական պարտականություն,եւ դրանք չի ներառել հարցաքննության արձանագրությունում, ինչն էլ Նարեկ Սամսոնյանը դարձրել է անհիմն շահարկումների առարկա` խեղաթյուրելով իրականությունը:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Սամսոնյանը նշեց, որ երեկ ՀՔԾ-ն տարածած հաղորդագրությամբ ընդունել է իր հայտնած տեղեկատվության ճշմարտացիությունը։

«Իրականում երեկվա հայտարարությամբ իրենք խոստովանեցին այն, ինչն ես ասել եմ։ Հիմա գնդակն իրենց դաշտում է, և իրենց գործողությունից հետո մենք միանշանակ անելու ենք մեր պլանավորած քայլերը»,-ասաց Սամսոնյանը։

Նա նշեց, որ հանցագործության մասին հաղորդում տալու համար դեռևս վաղ է, որովհետև ինքը հրաժարվել է ՀՔԾ-ի գործողությանը մասնակցելուց և հիմա սպասում է ՀՔԾ-ի քայլերին։

«Երեկվա հայտարարության մեջ ոչինչ պարզ չէր, թե ինչ են ուզում անել, ընդամենը ընդունել են իմ ասածը, որ քննիչն իրեն իրավունք է վերապահել գնահատել իմ ասածի ո՞ր մասն է քաղաքական, որը՞ մշակութային ու որը՞ կրոնական։ Իսկ քրեական դատավարության մասին օրենսգիրքը չի ասում, որ քննիչն իրավունք ունի գնահատել ու կոնսպեկտել ցուցմունքը»,-ասաց «Քաղաքացիական գիտակցություն» հկ-ի նախագահն ու ավելացրեց, որ տեղի ունեցողը քաղաքական հետանդում է։

Սամսոնյանը հայտնեց, որ «իկռայի գործով» շուտով նոր մանրամասներ են ի հայտ գալու։

«Ամեն հնարավոր ձևով քննչականն ուզում է պարզել աղբյուրը, ինչն ապօրինի է և ես երբեք այդ մարդուն չեմ բացահայտելու, որովհետև կհետպնդվի ու կպատժեն նրան։ Ես ունեմ տեղեկություն, որ արդեն այդ գործով պատժված մարդ կա, բայց հիմա ավելին չեմ կարող ասել»,-ասաց հկ-ի նախագահը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Սամսոնյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «3000$ 1կգ սև իկռա առնող Վարչապետը

Անհամաչափ փաստերից խոսացիք չդիմացա... Ուրեմն սա մեր առաջին ձեռից, խիստ հավաստի աղբյուրի փոխանցած լուրն ա, որը էսօր չէ, որ պետք ա հրապարակեի, բայց դե Նիկոլը անհամաչափություն էր ուզում: Ուրեմն «գրիչի գնից ապշած» Վարչապետի միջնեկ աղջիկը, հոր` վարչապետ դառնալուց հետո շատ-շատ ա հավանել սև իկռան: Ու դե քանի որ մեր Վարչապետն էլ ալամ աշխարհի գերագույն գլխավոր խմբագիրն ա, երեխու խաթրը չի կարողանում կոտրել ու տենց երևանյան ռեստորաններից մեկից (ռեստորանի անունը հատուկ չեմ տալիս դեռ) հաճախակի 1 կիլոգրամը 3 հազար դոլարով մեր «սուրբ» Նիկոլը երեխու համար իկռա ա առնում: Տենց 2019-ի դեկտեմբերի սկզբին հերթական 3.000 դոլարանոց ուտելիքն են առնում ու ամսվա վերջում երեխեն էդ մի կիլոյի գլուխը կերած ա լինում:

Ախռանայի տղերքը գնում են էդ ռեստորան ու նորից նույն չափ սև իկռա են ուզում, բայց ասում են «էս անգամ փոխանցումով առնենք էլի», ռեստորանի ադմինիստրացիան ասում ա, որ փոխանցումով առնելու դեպքում 3 հազարի փոխարեն 5 հազար դոլար կլինի կիլոգրամը: Ու էս մեր «սրբության սրբոց» վարչապետն իմանում ու ջղայնանում ա և որոշում ա տվյալ ռեստորանին հարկայինով պատժել հենց տեղում:

Էս ա սրա իրական դեմքը ու հիմա ինքը վիդիծի լի ապշել ա սաֆարյանստյոպիկի օդում կրակած թվից: Էս ա «մեր ժամանակների հերոսը»: Նա մարդ ա, որի երեխեն կիլոն 3000 դոլարի սև իկռայա ուտում ամիսը 2 կիլոյի չափ ու ինքն «ապշում» ա 500 $-ից»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.