Հույս ունեմ՝ կվերադառնամ հաջորդ շաբաթ. Մխիթարյանը՝ վնասվածքի մասին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս ունի, որ հաջորդ շաբաթ կկարողանա միանալ թիմին: Այս մասին գրում է romanews.eu-ն: Ֆուտբոլիստը նշել է, որ ցանկանում է գոլերով օգնել իր թիմին:

«Հուսով եմ՝ կվերադառնամ հաջորդ շաբաթ՝ «Սասուոլոյի» դեմ հանդիպումից հետո: Ես ցանկանում եմ գոլեր խփել ու գոլային փոխանցումներ կատարել: Ցավոք, վնասվածքները խանգարում են, սակայն հույս ունեմ, որ «Ռոմայի» հետ կլինեմ մրցաշրջանի 2-րդ կեսում»,- ասել է Մխիթարյանը:

Ս Սերիայի 22-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ հանդիպումը տեղի է ունենալու վաղը՝ փետրվարի 1-ին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.