ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ ՍԴ նախագահի միջեւ լարվածությունը բարձր մակարդակի է հասել.ԵԽԽՎ դիտորդներ

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները մտահոգություն են արտահայտել Հայաստանում ինստիտուտների միջեւ լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի

համազեկուցողների  տարածած հայտարարության մեջ, որն ամբողջությամբ տեղադրված է ԵԽԽՎ կայքում:

«Մեզ շատ անհանգստացնում է Հայաստանում երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի աշխատակազմի եւ Սահմանադրական դատարանի նախագահի միջեւ լարվածության բարձր մակարդակը»,-նշում են Հայաստանում մոնիթորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Անդրեյ Շիրչելն ու Քիմո Քիլյունենը:

Ըստ հայտարարության՝ վերահսկողությունն ու հակակշիռներն անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում:

 

«Դա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ լիազորությունները պետք է գործեն օրենքի գերակայության պայմաններում»,-նշում են համազեկուցողները՝ հավելելով, որ եթե նրանք չկարողանան համագործակցել այդ սկզբունքներով, վնաս կհասցնեն մեկը մյուսին:

Համազեկուցողների խոսքով՝ այդ լարվածությունը կարող է վնաս հասցնել

դատական համակարգին ընդհանուր առմամբ, որի վստահությունն արդեն իսկ ցածր մակարդակում է:

«Առայժմ կառավարությունն ու խորհրդարանն իրավիճակը կարգավորելու համար պահպանել են իրավական ընթացակարգերը: Դեռ ավելին, իշխանությունները դիմել են Վենետիկյան հանձնաժողովին Սահմանադրական դատարանի դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի անցնելու մեխանիզմի մասին կարծիք ստանալու համար: Եվրոպական չափանիշներին համապատասխան՝ Վենետիկյան հանձնաժողովն ընդգծել է, որ ժամանակից շուտ թոշակի անցնելը պետք է

կրի խիստ կամավորական բնույթ եւ այդ սկզբունքն անհրաժեշտ է պահպանել»,-հավելել են նրանք Իրենց խոսքով՝ որպես համազեկուցողներ՝ նրանք համակ ուշադրությամբ կհետեւեն, որ Հայաստանի իշխանությունը շարունակի գործել այդ կերպով, եթե անգամ այդ մեխանիզմի նպատակը, որը կայանում է 2015 թվականի սահմանադրական փոփոխությունները պահպանելու մեջ, ճշմարիտ է:

«Մենք արդեն ընդգծել ենք անհրաժեշտությունը, որ քաղաքական գործիչները պետք է զերծ մնան գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող ե

ընկալվել որպես դատական համակարգի վրա ճնշման գործադրում: Բացի այդ, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին նվազեցնել լարվածությունը»,-նշել են համազեկուցողները:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, այդ լարվածությունը չպետք է քողարկի Հայաստանում ինչպես նախապատրաստական փուլում գտնվող, այնպես էլ բազմաթիվ ոլորտներում մեկնարկած բարեփոխումների անհրաժեշտությունը, որոնք գտնվում են Եվրախորհրդի հետաքրքրության շրջանակում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.