ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով Երևանն ունի նոր քրեականի պետ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 31-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել:

 


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանութան գնդապետ Կարեն Գրիգորյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:


Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Կ. Գրիգորյանն ազատվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետի պաշտոնից:

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ է նշանակվել Արսեն Ոսկանյանը, ով Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ազատվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետի պաշտոնից:

Ա. Սարգսյանի հրամանով Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ, ով օրեր առաջ ազատվել էր ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից:

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Վահե Մուշեղյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով նշանակվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության թմրամոլության և շրջանառության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության բաժնի պետ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի ոստիկանության քրեական բաժնի նորանշանակ պետ Կ. Գրիգորյանը ոստիկանության հնաբնակներից է և նրա ղեկավարած բաժիններում ու բաժանմունքներում բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ են բացահայտվել, այդ թվում՝ առանձնակի դաժանությամբ տեղի ունեցած սպանություններ, ավազակային հարձակումներ, սպանության փորձեր, այդ թվում՝ պետական պաշտոնյաների նկատմամբ և, որ ամենակարևորն է, կանխվել են նաև մեծ թվով առանձնապես ծանր հանցագործություններ ու ոստիկանության համակարգում որպես լավագույն օպերատիվնկներից մեկը նրան ավելի շատ ճանաչում են «Շերլոկ Հոլմս»:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Կարեն Գրիգորյանն է՝ «Շերլոկ Հոլմսը»

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.