Ավտովթար Կոտայքի մարզում. 30-ամյա վարորդը Hyundai Elantra-ով բախվել է ծառին. կա վիրավոր

Այսօր՝ հունվաի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Սևակ Ս-ն իր վարած Hyundai Elantra մակնիշի 70 ZA 011 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Սևակ Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.