Երևանում. ըստ բնակիչների՝ էլեկտրիկների սենյակում առաջացած հրդեհից առաջ գողացել են բանալիները, թողել են հայհոյանքախառը արտահայտություններ.

Այսօր՝ հունվարի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 75 շենքի 6-րդ մուտքի 1-ին հարկում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել նշված շենքի 1-ին հարկում գտնվող էլեկտրաէներգիայի սնուցման համար կահավորված սենյակում, որտեղ էլ հրշեջների կողմից կրակը մարելուց հետո պարզվել է, որ այրվել է ցածր լարման վահանակը, մալուխներ և գույքը: Դեպքի վայրում աշխաատել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առջև խոսել, SHAMSHYAN.com-ի թղթակցին ասել էին, որ մինչ հրդեհը, 1-ին հարկում տեղակայված էլեկտրիկների սենյակից գողացեկ են հաշվիչների բոլոր բանալիները, պատերին էլ թողել են հայհոյանքախառը արտահայությունններ, ինչից հետո էլ հրդեհ է բռնկվել: Տեղի ունեցածը միտումնավոր հրկիզում է, թե անզգուշության հետևանք, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո: Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.