Փրկարարները գետից դուրս են բերել տղամարդու դին

Հունվարի 29-ին, ժամը 11:16-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի է նկատվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գետից դուրս են բերել Տիգրան Ա.-ի (ծնված 1988 թ.) դին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.