Իշխանությունը խեղաթյուրեց սահմանադրությունը, որպեսզի փրկի իր թիմակցին. Անի Սամսոնյան

Առաջարկում եմ, որպեսզի պարոն Փաշինյանը հստակեցնի, թե որ քաղաքական ուժերի մասին է խոսքը, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, թե ինչ նկատի ունի, հակառակ դեպքում, եթե նրա խոսքերը չունեն հստակ հասցեատեր, ապա ես դա կարող եմ գնահատել, որպես մերկապարանոց հայտարարություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի Կապանում ընդդիմության վերաբերյալ արած հայտարարությանը։

Սամսոնյանի խոսքով՝ իրենց գործընկերներին պատք է ընդդիմություն, որն ամեն ինչի վրա աչք կփակի. «Նոր Հայաստանում պետք է ընդդիմություն, որը չունենա ականջներ, բերան, աչքեր եւ չտեսնի, թե ինչ է կատարվում հետհեղափոխական Հայաստանում, իսկ այն ինչ կատարվում է հետհեղափոխական Հայաստանում, մեզ համար բավականին մտահոգիչ է, որովհետեւ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխպանությունը նույնիսկ կարող է շարժվել կլանային մտածողությամբ, փրկել իր թիմակցին, դրանով նաեւ ստորադասելով ինստիտուտի լիազորությունները, ընդդիմության իրավունքները եւ ընդհանրապես ստորադասելով սահմանադրությունը։ Կարծում եմ սա առաջին ծիլերն էին, երբ իշխանությունները շատ կոպտորեն ոտնահարեցին խորհրդարանական ընդդիմության իրավունքները, խեղաթյուրեցին սահմանադրությունը, օրենքները, որպեսզի փրկեն իրենց թիմակցին։ Սա շատ վտանգավոր է, սրանից լավ հոտ չի գալիս»։

Պատգամավորը չցանկացավ մեկնաբանել Նիկոլ Փաշինյան–Հրայր Թովմասյան զարգացումները. «Ես նոր եմ քաղաքականության մեջ եւ ուզում եմ զբաղվել քաղաքականությամբ, այդ իսկ պատճառով ես կարող եմ մեկնաբանել միայն քաղաքական գործընթացները, որպեսզի նաեւ չկորցնեմ իմ լրջությունը եւ դեմքը քաղաքականության մեջ դեռեւս փորձված չլինելով։ Այն ինչ հիմա կատարվում է վարչապետ–Հրայր Թովմասյան փոխհրաձգության մեջ, դա անլուրջ զբաղմունք է ինձ համար եւ ես դա չեմ մեկնաբանի»։

Անի Սամսոնյանն անդրադարձավ նաեւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի ֆեյսբուքյան գրառմանը։

«Ես չեմ կարող ասել, թե ում ցանկությամբ է դա արվել, բայց ավագանու անդամաըե եւ իշխանությունը պետք է պատասխան տա այն հարցին, թե ո՞ւմ էր ուղորդում այդ աղջկա էջ, ովքե՞ր էին այն մարդիկ, որ պետք է գնային այդ էջ եւ վիրավորանքներ սփռեին, ի դեպ նա իր նպատակին հասել է, որովհետեւ մենք արձանագրեցինք, որ մի ֆեյք արդեն մտել եւ վիրավորանքներ էր թողել այդ պատի տակ։ Հենրիկ Հարթենայնը մեկ անձ չէ, Հենրիկ Հարթենյանը տեսակ է, որն այսօր կա ե՛ւ քաղաքական ե՛ւ հասարակական դաշտում եւ այդ տեսակը սոցիալակն ցանցերում թելադրում է կանոններ, մխտռում է քաղաքական դիսկուրսը եւ այդ տեսակը շատ վտանգավոր է հասարակության կայացման եւ զարգացման համար»,– ասաց Սամսոնյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.