«Արարատ Միրզոյանի հետ ոչ մի քաղաքական հարց չեմ քննարկել». Սեյրան Օհանյան

Ես տարիներ շարունակ այցելել եմ ԱԺ եւ չի եղել որեւէ այցելություն, որ ես ԱԺ նախագահի մոտ չլինեմ որպես պաշտոնատար անձ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում տեղի ունեցած հանդիպմանը, ապա նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը:

«Հիմա որպես քաղաքավարություն, որպես բարեկրթության նորմ, խնդրեցի եւ այցելեցի նաեւ ԱԺ նախագահին: Մենք խոսեցինք այսօրվա իրադրության մասին եւ այլն: Ոչ մի քաղաքական հարց չեմ քննարկել, քաղաքավարության այց էր»,-ասաց նա:

news.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.