Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Toyota-ն ու BMW-ն, Toyota-ն էլ տապալել է խաչմերուկը կարգավորող «սվետոֆորը». կա վիրավոր

 
Այսօր՝ հունվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։20-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 26-ամյա Մինաս Փ-ի վարած Toyota մակնիշի 35 RR 918 համարանիշի և 25-ամյա Հարություն Վ-ի վարած BMW մակնիշի 36 FX 782 համարանիշի ավտոմեքենաները։

Ինպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վթարից որոշ ժամանակ անց BMW-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ՝ 28-ամյա Շախատունի Ե-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, բախումից հետո BMW-ն էլ դուրս է եկել երթևեկելի գոտուց և տապալել խաչմերուկը կարգավորող լուսակիրը (светофор)։

Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դավիթ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.