Փաստաբան. Նարեկ Մալյանի հետ կապված էժան շոուն ինչ-որ մեկին պետք է

ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը, Մալյանին առևանգելու լուրերին արձագանքել է ֆեյսբուքյան իր էջում.

«Դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ Նարեկ Մալյանը առաջին կանչի դեպքում չներկայանար իրավապահներին: Նշանակում է այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր: Այս պահին Հայաստանում չեմ, վերադառնալուն պես կանդրադառնամ հարցին ավելի մանրամասն»։

Հիշենենք, որ քիչ առաջ նախկին պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութ է հրապարակել ու գրել. «Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձինք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.