Պահեստազորի մայորը բանակի հետ կապված 8 փաստ է ներկայացրել

«Սոցիալական շարժման» անդամ, պահեստազորի մայոր Ցոլակ Խաչատրյանը Բանակի կազմավորման կապակցությամբ շնորհավորեց բոլորին և  բաց նամակով դիմեց ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Պահեստազորի մայորը  ներկայացրեց 8 փաստ, որոնք, իր դիտարկմամբ, բանակում մնում են դեռևս չլուծված։ «Մինչ օրս ՀՀ կառավարությունը՝ ի դեմս Պաշտպանության նախարարության, շարունակում է իր մերժողական, խուսափողական, ապօրինի քաղաքականությունը, կապված պայմանագրային զինծառայողներին չտրամադրված ամենամյա արձակուրդների դիմաց համապատասխան փոխհատուցումների տրամադրման հետ»,- փաստերից մեկը նշեց Խաչատրյանը։

Նամակի վերջում պահեստազորի մայորը հույս հայտնեց, որ Փաշինյանը հետևություններ կանի և կվերափոխի իր վերաբերմունքը ՀՀ Զինված ուժերի նկատմամբ։

«Իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունում, Պաշտպանության նախարարությունում հատուկ բաժին են ստեղծել, որ գիշեր-ցերեկ չի քնում, մտածում է, թե ինչպես թալանի զինծառայողներին»,- ասաց պահեստազորի մայորը

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.