Ինքս ինձ չեմ հարգի, եթե հետնահանջ կատարեմ. Հրայր Թովմասյան

Ինքս ինձ չեմ հարգի, եթե հետնահանջ կատարեմ այն խնդիրներից , որոնք ինձ են վերապահված: Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք չի մտածել հրաժարական տալու մասին, այն դեպքում, երբ իր վրա ճնշումներ են գործադրվում, իր սանիկին են կալանավորում ու թիրախավորում ընտանիքի անդամներին:

«Ասում են, որ մարդու անունը կապ ունի իր բնավորության հետ, իմ անվան մեջ կրակ կա: Երկրորդը իմ արմատներն են, արմատներով սասունցի եմ, այստեղի բնակիչները հայտնի են կող ունենալով իրականությունը հետևյալն է՝ ինչը մեզ չի սպանում, մեզ ուժեղացնոմ է:Միգուցե  ես էլ մեկ-երկու տարի առաջ այնպես մտածեի, ինչպես Դուք եք ասում, բայց այսօր ես ինքս ինձ չեմ հարգի, եթե այդ պատճառով հետնահանջ կատարեմ այն խնդիրներից, որոնք ինձ են վերապահված:Դուք ինձ չեք հարգի և, ընդհանրապես, ոչ մեկ չի հարգի, ես դա կհամարեմ արժանապատվությանը նվաստացում, անարգանք իմ մասնագիտության նկատմամբ»,- նշեց ՍԴ նախագահը՝ կոչ անելով իզուր տեղը չտանջվել, եթե այդ եղանակով փորձում են իրեն ճնշել:

Նրա խոսքով՝ իհարկե, հաճելի չէ, երբ, օրինակ իր սանիկի երեխային պետք է բացատրի, որ իր հայրն անազատության մեջ է իր հետ բարեկամական կապեր ունենալու համար: ՍԴ նախագահը նաև նշեց, որ իր ընտանիքի անդամներն ըմբռնումով են մոտենում ստեղծված իրավիճակին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.