«Հրապարակ». Արման Բաբաջանյանը այժմ նստում է ԲՀԿ-ի «կողքին»՝ ԱԺ-ի «էլիտար թաղամասում»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ դահլիճի աջ թեւում, որտեղ ԲՀԿ-ականների աշխատասենյակներն են, նոր «տաբլիցա» է հայտնվել` «Արման Բաբաջանյան»։ «Լուսավոր Հայաստանից» պոկված «անկախ» պատգամավորը, որը ԲՀԿ-ականների հետ «քրեական ենթամշակույթի» հետ կապված խնդիրներ ունի, այժմ նստում է ԲՀԿ-ի «կողքին»․ փաստորեն, նրան տեղավորել են «էլիտար թաղամասում» (դահլիճին մոտ սենյակներն այդպիսին են համարվում)` ԲՀԿ ֆրակցիային կից:

Ի դեպ, Գեւորգ Պետրոսյանի եւ Արման Բաբաջանյանի սենյակները դեմդիմաց են: Իսկ սենյակը, որտեղ այժմ նստում է Բաբաջանյանը, նախորդ գումարման ԱԺ-ում պատկանում էր հենց Գեւորգ Պետրոսյանին։ «Ուզում են քաշի ջանը»,- կատակեց մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.