ՀՀ ԱԳՆ կոչին արձագանքել է Չինաստանում գտնվող 400-ից ավելի ՀՀ քաղաքացիներ

ՀՀ ԱԳՆ-ի եւ Չինաստանում ՀՀ դեսպանության հետ կապի մեջ մնալու կոչին արձագանքել են  ՉԺՀ-ում գտնվող ավելի քան 400 ՀՀ քաղաքացիներ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելությունից, իսկ արդեն Չինաստանում գտնվող քաղաքացիներին կոչ անելով կապի մեջ լինել ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ-ի հետ:

 
!
 Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
 
 
Ֆոտոռեպորտաժներ
Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26-ում
Հայաստանի ԳԱԱ արմատական գրադարանը 85 տարեկան է
Կրակոցներ՝ «Էրեբունի պլազա»-ում
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.