ՃՏՊ ՌԴ Սարատովի մարզում. զոհվել է ՀՀ մեկ քաղաքացի, երկուսը՝ վիրավոր են. Դեսպանատուն

ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով Nissan մակնիշի մեքենայի և Mercedes Benz մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 1998թ․ ծնված ՀՀ քաղաքացի Վ․Ք․-ն։

Այդ մասին հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը։ Nissan մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1967թ․) և մյուսը ուղևորը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1996թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի քաղաքային հիվանդանոց։ Պատահարը տեղի ունեցել ս/թ․ հունվարի 27-ին։

Վթարի մանրամասները ճշտվում են։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների, տեղի հայ համայնքի ներկայացուցիչների և բուժհաստատության հետ։  

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.