Բաժին : Լուրեր
Ծաղկեպսակներ «Եռաբլուրում»՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից
Հայոց բանակի օրվա կապակցությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները, որդին՝ Լևոն Քոչարյանը, հասարակական-քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը, Քոչարյանների հարազատները։
Նրանք ծաղկեպսակ էին բերել Ռոբերտ Քոչարյանի անունից։ Ծաղկեպսակը դրված էր երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ուղարկված ծաղկեպսակի կողքին։
Անդրադառնալով ներքաղաքական կյանքին՝ Լևոն Քոչարյանը Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումները կապեց իր հոր դեմ հարուցված քրեական գործին։ «Թե՛ անցած տարվա մայիսից սկսած, Առաջին ատյանի դատարանը դիմեց Սահմանադրական դատարան... Մի խոսքով այդ ժամանակվանից սկսվեց այս ամբողջ գործընթացը թիրախավորելու ՍԴ դատավորներին։ Այնուհետև սեպտեմբերի 4-ին հայտնած որոշումից հետո փաստորեն օրեր անց հրաժարական տվեց ԱԱԾ տնօրենը։ Ինձ թվում է՝ այս ամենն ինչ-որ մի բանի շարունակությունն է», - նշեց Քոչարյանը՝ հավելով, որ իրավիճակը հանգուցալուծման վերաբերյալ որևէ բան չի կարող ասել։