Ավտովթար Երևանում. «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ բախվել են Opel-ները

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում; Ժամը 12։10-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում՝ «Երևան սիթի» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 411 AD 61 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 NA 704 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

 

Վարորդնեը դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են ապահովագրական ընկերություններ և սպասում են, որպեսզի ժամանեն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր էլ, եթե գտնեն նպատակահարմար, տեղեկությունը կփոխանցեն Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.