Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Հունվարի 28-ին, ժամը 04:39-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ գյուղի Րաֆֆի Վարդանյան փողոցում «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Րաֆֆի Վարդանյան փողոցի թիվ 29 տան մոտակայքում կայանած «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:12-ին, մարվել` 05:20-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.