Արթուր Դանիելյանը ներողություն խնդրեց ոչ պարկեշտ արտահայտության համար

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը լրագրողների հետ ճեպազրույցում ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ովքեր ակամայից ունկնդրեցին իր ոչ պարկեշտ արտահայտությունը։ «Թեպետ, կարծում եմ, որ ծնողները պարտավոր են պատասխանատվություն կրել իրենց զավակի արարքների համար, նաեւ գիտեմ, որ Փաշինյանի մայրը իր դաստիարակության պրոցեսին չի մասնակցել եւ ըստ այդմ, իր հասցեին իմ արած արտահայտությունը սխալ է, բուն Փաշինյանի հասցեին ցանկացած արտահայտություն, իհարկե, արդարացված է»,-ոստիկանության 6-րդ վարչությունից դուրս գալուց հետո հայտարարեց Արթուր Դանիելյանը։

Նշենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամների հետ միասին Դանիելյանին բերման էին ենթարկել սեփական մեքենայից՝ թմրանյութ պահելու օգտագործելու կասկածանքով։ Բերման ենթարկելու պահին նրանք ուղիղ եթերում էին եւ այդ ընթացքում եթերից լսվել է հայհոյանք։

Անդրադառնալով հարցին, թե իշխանությունն ինչու է բիրտ ուժի միջոցով իրենց բերման ենթարկել, Արթուր Դանիելյանը պատասխանեց. «Քաղաքական իմպոտենտ հանդիսացող Նիկոլ Փաշինյանը ուզում է բոլորին սպառնա բռնաբարությամբ»։

Ըստ Դանիելյանի, նրանք, որոնք իրենց բակերում մշտապես ճնշվել են եւ մտածել են, որ պատճառը ֆիզիկական ուժն է , հասնելով իշխանական լծակների , ուժ են ցուցադրում եւ իրենց թվում է, որ կկարողանան լռեցնել կամ սեփական իմպոտենտությունը լրացնել։

Դանիելյանն ասաց, որ ձախ ձեռքի եւ ձախ ոտքում թմրածություն է զգում, սակայն հրաժարվել է շտապօգնությունը առաջարկից՝ ցավազրկող ստանալ՝ մտավախություն ունենալով, որ իրենց ստիպողաբար փորձաքննության կենթարկեն։

Դանիելյանը նաեւ ասաց, որ երբեք չի օգտագործել թմրանյութ եւ իրեն ճանաչողները գիտեն, որ անգամ ծխախոտի արգելք է քարոզում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.