Արմեն Մուրադյանը մարտահրավեր նետեց Հենրիխ Մխիթարյանին

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Արմենակ Ուրֆանյանի 30-րդ տարեդարձի առիթով բացվեց նրա անունը կրող լսարան։

Միջոցառման ընթացքում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում տրվել է նոր նախագծի մեկնարկը, որը միավորելու է հասարակության տարբեր շերտեր՝ ամենահայտնի հայերից, մինչև պարզ, հասարակ աշխատավոր մարդկանց։

Խոսքը «Մեգերյան կարպետ»-ի հետ համատեղ գործակցության մասին է։ Նա ով կցանկանա աջակցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ճաշարան բացելուն, կարող է այցելել կենտրոնում գտնվող

«Մեգերյան կարպետ»-ի սրահ, որտեղ կհանգանակի 1000 դրամ և դազգահի վրա կգործի։ Այսօր Արմեն Մուրադյանի աջակցությամբ առաջինը գործեց Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը, որն էլ ցանկացավ, որ հաջորդը լինի երաժիշտ, կոմպոզիտոր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունին։

Ինքը՝ Արմեն Մուրադյանը նույնպես գործեց և մարտահրավեր նետեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.