Ադրբեջանը՝ լրագրողների համար ամենաթշնամի երկրների շարքում. ԵԽԽՎ

Մանրամասն անդրադառնալով Ադրբեջանում տիրող իրավիճակին՝ փաստաթուղթն արձանագրել է՝ Ադրբեջանը անկախ լրագրողների համար ամենաթշնամական երկրների շարքում է. անցած տարիներին այդ երկրում շուրջ երկու տասնյակ լրագրող քրեական հետապնդման է ենթարկվել, մի քանիսն այսօր էլ շարունակում են մնալ ճաղերի ետևում, գրում է Azatutyun.am լրատվական կայքը:
 
Հետապնդելով ընդդիմախոսներին՝ պաշտոնական Բաքուն միաժամանակ անվճար բնակարաններ է տրամադրել կառավարամետ ավելի քան 400 լրագրողների, ինչը «կոռուպցիայի ակնհայտ դրսևորում» է, նշված է զեկույցում:
 
Վաղն էլ Վեհաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանին քննադատող մեկ այլ փաստաթուղթ՝ երկրում առկա քաղբանտարկյալների մասին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.