Լեգենդար Կոբի Բրայանտը մահացել է

Կալիֆորնիայում սեփական ուղղաթիռի վթարից մահացել է անվանի բասկետբոլիստ Կոբի Բրայանտը, հայտնում է TMZ Sports-ը:

Ուղղաթիռում հրդեհ է բռնկվել, մանրամասները ճշտվում են:

«Լոս Անջելես Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստը 41 տարեկան էր:

Բրայանտը NBA-ի 5-ակի չեմպիոն է, «Լեյքերսում» հանդես է եկել 20 տարի (1996-2016 թ.):

Հանդիսանում է նաև «Լեյքերսի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։

 

NBA-ում հանդես գալու երկրորդ տարուց սկսած ընտրվել է որպես NBA-ի բոլոր աստղերի խաղի հիմնական կազմի խաղացող, ընդ որում՝ բոլոր աստղերի հանդիպման ամենաարժեքավոր խաղացողի մրցանակի քառակի դափնեկիր է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.