Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

 

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 27-ի ցերեկը, 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հունվարի 31-ին և փետրվարի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 29-31-ը գիշերն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.