Հրշեջ-փրկարարները մարել են 13 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հունվարի 26-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ եւ ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, 

Արմավիրի մարզի Բաղրամյան-Դալարիկ ավտոճանապարհին՝ 4000 քմ,

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 10 հա, մոտ 800 քմ, Ամրակից գյուղում՝ 2 հա, 

Տավուշի մարզի Աչաջուր գյուղում՝ 1000 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են եւ մարել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.