Հրայր Թովմասյանի աղջկա ֆբ էջը տարածելու համար ավագանու անդամը մանդատը վայր կդնի

Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հորդորել է Հենրիկ Հարթենյանին հրաժարվել մանդատից, և նա ընդունել է խնդրանքը։ Այս մասին քիչ առաջ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Սուրեն Էյրամջյանը։

«Կարծում եմ ինքն էլ առանձին հայտարարությամբ հանդես կգա և տեքստը մենք կհրապարակենք մեր խմբում»,-այս մասին այսօր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո ասաց « Սուրեն Էյրամջյանը։

Հարցին, ո՞րն է եղել Հարթենյանի կողմից նման հրապարակման պատճառը, նա պատասխանեց. «Կարծում եմ, դա հիմա այդքան էլ կարևոր չէ։ Ընդհանուր առմամբ դրանք ինձ հայտնի են, բայց թույլ տվեք չբարձրաձայնեմ։ Կարծում եմ՝ այդ հարցերով ինքը կարող է ելույթ ունենալ։ Ի վերջո, դա չէ կարևորը, կարող է թյուրիմացության հետևանք էր, բայց ունենք այն, ինչ ունենք, որը մեզ համար ընդունելի չէր»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.